четверг, 9 июня 2011 г.

Աշնան հետքեր


Ախ, երազանք ո՞րտեղ էիր,                       
երբ սիրտս կոտրվեց,
Երբ աշնան տերևաթափի հետ
արցունքս գլորվեց,
Իսկ առատ գույներից
աշխարհս գունաթափվեց:
Ամեն թոշնած ծաղկի հետ
սրտիցս մի իղձ պոկվեց,
Ամեն անձրևակաթիլի հետ
ներսս արտասվեց…
Ա~խ աշուն, դաժան էիր այս տարի,
Ներում չխնդրես, էլ երբեք ետ մի´ արի:

Комментариев нет:

Отправить комментарий