Ես մանկուց եմ սիրում նկարել… արյունովս:
Ողջ գիշեր մեռած մեկը պառկել էր անկողնուս
Ու, ճանկռտելով ինքն իրեն, արունլվա արել անկողինս…
Լուռ առավոտ…
Մի մոռացկոտ, օտարացած մեկը` ես…
Իմ վախեցա´ծ, իմ խլացո´ղ ճիչ… Ինձ դուր չ´ի գալիս քո լռությունը,
Ու, թե այսպես շարունակես, հոգեբուժարանը տու´նդ կդարձնեմ:
Կոկորդ գոռա~աա, դեե~եհ.
-
Չէէէ~, չե´մ ուզուուուում… Չէ´:
Այսպես կտրուկ, այսպես անզգույշ ինձ մերժում եմ… L
Ու նեղանում ինքս ինձնից:
Խռոված հեռանում եմ…
Էլ չեմ գոռա ոչ մի անգամ ,
Ոչ մի մեջքի, ոչ մի դեպքում… Դու չե~ս լսում:
Էլի պառկեմ… Զառանցում եմ. ես երեևի հիվանդ եմ…
Դուք էլ սու´ս եք, հ՞ա
Խու~լ ականջնե´ր, նա չի~ կանչում,
Մ´ի արձագանքեք,
մ´ի խայտառակեք ինձ դեեեեե…
Սավանիս վրա սահում է սառը դի,
Ի´մ սավանին
գալարվում է պաղ մարմին…
-
Հապա´, հայելի´ , շու´տ-շու´տ: ես եմ: Չէէէէ~:
Ոտքերս ինչ որ սառը ձեքեր ներքև են քաշում:
-
Չե´մ գալու,
ո´չ:
Ես մնում եմ տառապելու արդար սպասման հիվանդի շքանշանը` քորոցով
մաշկիս ամրացրած:
Կպոկեմ մաշկս…Նա´, չկաաա~…
Կա´թ-կա´թ… Սպիտակ, նուրբ սավանին կարմիր ծաղիկներ ահա…)))
Ես սիրում եմ եղունգներով սրել մաշկս, որ լա´վ նկարի…շա~տ գեղեցիկ է…
Ինչ որ զզվելի, տաք, քրտնած ձեռքեր եղունգներս կտրել են ուզում…չէէէէ´…
Թողե´ք… Ես միշտ
սիրել եմ նկարել, ուզում եմ ցավիիիիի~….
Ես վախենում եմ իմ գալարապտույտներից ամբողջ գիշեր,
Ես վախենում եմ իմ հանգի~ստ, անու~շ քնից…
Փոթորիկը միշտ էլ լռությունից հետո է լինում, խաղաղությունից,
Իսկ ես շատ եմ վախեցած բնական աղետներից… իմ մեջ …
Այնպես որ թողեք խաղտեմ հանգստությունը…
Թողեք արունլվա անեմ մարմինս, վնասեմ սիրտս դրսից, քանի այն
չի կերել ինձ,
Քանի չի հոշոտել ամեն զգացածս… ներսից…
Պիտի ամբողջ ուժով շպրտեմ պատին, որ փշրվիիիի…
Ինձ զանգող չկա…Ում ձայնը լսել եմ ուզում, ինձ չ´ի զանգի…օգնեեեե~ք:
Հայելիիի, ես էլի հայելի եմ ուզում:
-
Սսս~ս, այս
արյունքտ, գզգզված մազերով, հոգեկանի արտացոլանքը…
Մաա~ամ, չէէէ~է… Վախենում եմ… Հետս խոսելիք ունեմ..
-
Լավ, լսիր`
քեզ ինչ եմ ասում, արտացոլանքի´ մե´կը… թե այսպես շարունակես,
Հոգեբուժարաը տունդ կդարձնեմ :p : Հայելին
ձեռքիցս գցեցի….վաաաայ : )) :
Այս ով է հըռհռում? Յախք… Ես անգամ` այս ոչ մարդկային, քերծված,
արնաշաղախ կերպարանքս անգամ… ազդվում է….Լռիր…
… Կամ չէ… հըռհռա….
-
Հա´- հա´- հա´
Դե´հ, ավելի բարձր:
-
ՀԱ-ՀԱ-ՀԱ-ՀԱ…
Բաա~արձր, ել էլ չեմ վախենում ))) այսպես լաա~ավ է:
Ես գոնե
չեմ լսի հեռախոսիս լռությունը… Ինձ հոգեբուժարան չտանեք , հա? Թե ինձ զանգեն ու իմանան այնտեղ եմ, շաա~ատ կտխրեն…
Հետո էլ, մեր տան սպիտակ սավանները շատ երար կապրեն… Ու՞մ է դա պետք: Դրանք պատառոտող, դրանց վրա կարմիրով նկարող, դրանց
սպաոո~ոող… դրանց վրա կիսակենդան, կիսամեռ գալարվող դի` չի´ լինի…
Ես մնում եմ… հոգեբուժարանը կսպասի… Սավանները իմ կարիքը դեռ ունեն:

