суббота, 26 ноября 2011 г.

Ես մնացի իմ ձմեռում նորից մենակ...



  Կա´մ մանկությունից շատ է անցել, Կա´մ էլ իսկապես իմ ընկերներն են երազուրաց
Ու փոխվում են նրանք, փոխվում անվերադարձՈւ ես էլ չեմ գրում հեիքաթ նրանց մասին, ուր քայլում ենք ձների մեջ մենք միասին… 


           Հեքիաթս գնաց անդարձ

 Դուանշտապ, իսկ դու կամա~ց-կամա~ց հեռանում ես այն ամենից` ինչը մերն էր
Չիրականացավ մեր հորինած ո´չ մի հեքիաթ
  Կա´մ դու իրոք արդեն շաա~ատ ես անցել քեզ ներելու իմ սահմանը,
Կա´մ ես իրոք էլ ուժ չունեմ քեզ սպասելու, քեզ սիրելու, քո հորինած հեքիաթները լսելու 

  Գիտեմ մի բան` ես չեմ կարող դառնալ քեզ պես, դառնալ`ոչինչ
  Կա´մ կուրությունը հոգու հատուկ է հիմարներին ,
Կա´մ պարզապես սիրել եմ քեզԾիծաղում եմ ես ինձ վրա` ողջ կյանքում մեռա արժեքներից խոսելով ու հանկարծ գտա մի բան քո աչքերում, չէ~… խոսքերու´մ…   Դու´ էլ ժպտա դատարկախոս սիրելի ...
 Հետո, գիտեմ, արդեն լեզիդ կտաս, կասես` անարժեքը ես´ եմ, որ կա´մ, որ չսպասեցի´…
 Ու ես էլի կծիծաղեմԵս պիտի սպասեի մինչ որոշեիր կարո՞ղ ես մեկին սիրել ինձ պես,
թե ո´չ,
ուժ ունե՞ս պայքարելու մեր անհեթեթ պատմությունից մե´զ  իս´կ փրկելու
 Փաստորեն քո աչքերում անարժեք գտնվաեցի, քանի որ սիրտ չունեցա, չսպասեցի մինչ զվարճանասմինչ կշտանաս էժանագին արարքներից, աղջիկների´ց էժանագի´ն ...
  Կա´մ մանկությունից շատ է անցել, կամ էլ ես´ եմ երազուրաց ... Ես քեզ սիրել շա~տ եմ ուզում առաջվա պեե~ես, պարզ ու մաքուր, անվերջ ու շաա~տ առաջվա´ պեսբաըց ոչինչ անել չեմ կարող
  Դիմավորիր քո´  իսկ ասած խոսքերը` << Մարդ պարզապես չի կարող սիրել , երբ հեռու է >> :
 Դու հեռու չէիր, երբ գնացիր, դու հեռու ես հենց այս պահին, այսքան մոտիկ, այսքան ուրիշ, կողքիս կանգնած`  դո´ւ…  հեռու ես
  Կա´մ սերն իրոք 3 տարի է տևում, կամ էլ ժամանակը, ինչպես բոլորին,  ինձ էլ հաղթեց, բայց մի տարբերությամբ ` ոչ թե փրկեց, այլ սպանեց
  Մի բան է մնում միայն` վերականգնել հոգին, պարզապես կարել և վերջ, կրկին դառնալ հեքիաթ գրող , կրկին դառնալ ձյունը լսող, սպիիիտա~աակ ձյան երգը երգող, ու մոռանալ վերջին ամսում անգիր արած ձայնը տհաճ` թկթըկոցը´ ժամացույցի
   Չէ´… Մանկությունից շատ չի´ անցել, ոչ էլ մե´նք ենք երազուրաց, պարզապես տրորել ենք ցեխոտ կոշիկներով ձյունը մաքուր իմ հորինած հեքիաթների, պարզապես լռել է ձայնը իմ ներումի երգերիՉէ~ , մենք չենք երազուրաց
   Ու՞ր ես իմ պահապան հրեշտակ... Ես մնացի իմ ձմեռում նորից մենակ...
                                                                           ... Ես մնացի իմ ձմեռում նորից մենակ...

четверг, 3 ноября 2011 г.

Այս աշունը


Աշունը քո բույրը ու՞նի,
Թե՞ ես եմ խենթանում:
Անձրևը քո համը ունի,
խմում եմ կում առ կում:
Թարմ ու խոնավ օդը
Անունդ է հիշեցնում,
Իսկ սրտիս անոթը,
Աշուն չէ, քեզ է ուզում:
-Լացո´ղ լապտերներ
Եվ արցունքո´տ երկինք,
Դեմքիս էլ են արցունքներ,
Արտացոլում եք ի´նձ:
<<Սիրտն ամենաուժեղ մկանն է>>
Պմդում են կենսաբանները,
Բայց, իմ մեջ, արի ու տես`
Աշունը հերքում է փաստերը,
Նրանով, որ հիմա շնչում եմ
Թարմ օդը աշնան,
Որ անհույս տախծում եմ,
Մեկ է ամեն բան…
Թափվող տերևները
մերկացնում են հոգիս,
Մեր սրտերի բևեռները
Քամուց հեռվանում են նորից…
Այս աշունը ցուրտ էր,
Այնքան, որ մարեցի:
Այն ինձ պես մենակ էր,
Միասին լավ լացեցինք…

Սուտ եք...


Եվ քանի որ ամենը սուտ է, ամենքն են սուտ, ես պինդ փակում եմ իմ բերանը, որ ձայնալարերս չկանչեն վերջին  <<սպասիրը>>…
Եվ քանի որ ամենը ցավ էր, ամենքը` ցավ, ես աղբն եմ նետում այն ողջ աղը, որ պատրաստվում էին լցնել վերքերիս վրա…
Խելակորույս-աղիողորմ էլ չեմ լացի ես իմ վիշտը… Խելքի եկած կորոնեմ դուրս գալու ճանապարհների միջից ճիշտը…
Ամբողջ հոգով, ինքս ինձ ` ամբողջ, նվեր չեմ տա սրան-նրան… Խելքի եկած կհասկանամ` ընկեր բառին ով է արժան…
Եվ քանի որ ամենը սուտ է, ամենքն են սուտ, ես այնքան հեշտ դժվարությամբ կլվանամ իմ աշխարհի պատերը մութ` ցավով անգութ…
Որ չմնա էլ ոչ մի հուշ կամ ոչ մի հյուր ինձ մոտ եկող գալիքում… Որ այլ քամի սկսի սուլել նորաշեն հոգուս տանիքում…
Եվ քանի որ ամենքը սուտ են, ամենը` սուտ, ես չեմ հավատա, որ եղել է թանկ մի բան… Չեմ հավատա, որ կորստի ցավ էլ չզգամ…