среда, 6 июля 2011 г.

անգի´ն էժանագին


Իմ կեղծ-անկեղծ
Դու իմ անգի´ն էժանագին,
Ո´չինչ չարժող իմ թանկագին,
Ոչինչ չարժող քո բառերը
Ինչու՞  են այսքան ծա´նր կշռում,
Ինչու՞  այսքան ծա´նր նստում
Վաղուց ցաված,վաղուց սառած,
Տեղայնապես անզգայացած,
Բայցևայնպես իմ նրբազգա´ց սրտի վրա

Դու հասկացո~ղ իմ անմիտ,
Իմ խելացի դատարկամի´տ,
Ոչինչ չասող արարքներդ
Ինչու՞  են այսքան շա´տ խոսում,
Ինչու՞  այսքան ուժե´ղ ազդում
Իմ քարքարոտ,իմ անարև~,
Բայցևայնպես թռիչքայի´ն ճամփի վրա….

Իմ անտաղա~նդ տաղանդավոր,
Հավատացյալ աղանդավոր,
Ինչու՞  է աղոթք-խոստումով լցված գրածդ գիրքը
Դեռ ճշմարտանման, դեռ ազդեցիկ հնչում,
 անգամ հավատ ներշնչում
Իմ` խաբվելուց հոգնած, աթեի´ստ դարձած,
Բայցևայնպես աստվածավա~խ ականջներում…

Դու իմ անգի~ն էժանգին,
Ոչի~նչ չարժող իմ թանկագին,
Այսքա~ն ցածր, այսքա´ն չնչին,
Կեղծ ու շինծու քո արժեքը
Իմ աչքերում բարձրացրի մինչև երկինք…
Իսկ երբ ես էլ թևեր գտա ու բարձունքները սլացա,
 ես հասկացա`
Ջինջ կապույտում քեզ չեմ գտնի…
Դու սողում ես հոգուդ նման սառը գետնին…