Ինչ որ լուսեղեն արարածների մեջ հիմա թափառում է և նա,
Ինչ որ հեռավոր անձրևների հետ կաթում ակամա,
Ջերմությամբ լցնում սիրտը դեռատի աղջկա...
Եվ միայն իմ մեջ սեր այլևս չկա…
Ինչ որ անծանոթ անցորդների հայացքներում շրջում,
Ինչ որ կաթնագույն լուսնների տակ թաքուն անրջում.
Փորձում է գտնել իր մութ զնդանի նոր հասցեատիրոջը,
Էլի մշակում ինձ մոռանալու նորանոր միջոցը:
Հեռավոր մի տեղ… Առանց սպասումի ապրում է խաղաղ
Ինչ որ ծաղիկներ աճեցնում է, հետո` տրորում դանդաղ:
Փափուկ ջրերում լցնում է սերեր, որ գան ու տանեն.
Մեկ անգամ հագենան ու հետո հավերժ տառապեն:
Ինչ որ լուսեղեն արարածների մեջ հիմա թափառում է և նա,
Ով ինձ ճանաչեց, ով ինձ չփոխեց, չխբաեց անխնա :
Ինչ որ մեկերին բաժանում է հեռվում նոր հույսեր, լույսեր,
Որ հետո խլի ու իմ ու իր պես չունենան էլ սեր…
Տարբեր լուսիններ,տարբեր արևներ, եկինքներ տարբեր,
Դու շատ ես փոխել, դու շատ ես հոգնել դրանցով տարվել:
Էլ մի փնտրիր ինձ կաթնագույն լուսնի սառը ափսեում,
Իմ երկնքում գիշեր ու աստղ հիմա շատ քիչ են լինում:
Ինչ որ մեկերի հոգիներ սպանելով` քոնը չես բուժի,
Իմ շողքը ջրհորում խեղդամահ անելով` սիրտս չես ջնջի…
Պայծառ անուրջում ես կթաքնվեմ բոլոր մութերից,
Սև գիշերներիդ, վատ լուսիններիդ վատ երազներից:
Ինչ- որ մի երազ քո դեմքն ունեցող էլ չի այցելի,
Եվ նա կմնա լոկ ինչ- որ մի հուշ հեռավոր անցյալի:
Ինչ որ լուսեղեն արարածների մեջ հիմա, երևի, թափառում է և նա,
Ինչ որ հեռավոր փաթիլների հետ թափվում… իջնում ակամա…




