Ամառներով լեցուն այս աշխարհում
Օդից կախված մի գարուն է քեզ կանչում,
Տաք արևից վառված անապատում
Իմ սառը ձեռքերին կարոտ ես մնում…
Գարնան պակաս, գարնան կարոտ, գարնան կանչ.
Հոգնեցրել են <<տաք>> հագուստով մարդիկ տհաճ:
Երբ զգացմունքդ վերածվի բուրմունքի…
Իսկ ես հեռվում… Ես իմ հեռվում եմ մնում
Ես կլինեմ արևի մոտ, իմ տաք սրտում
Էլ ոչ մի ցավ, էլ ոչ մի ակնկալում,
Ես ամեն-ամեն բան արևով եմ վառում…
Մեր գարունն է մի տեղ թափառում,
Տեղ է փնտրում իրեն աշխարհում,
Որ չմնա օդից կախված ինչ- որ մի տեղ,
Որ մերկանա ու տրվի աշխարհին ահեղ:
Օդից կախված ինչ որ գարուն է լալիս
Ամառներով լեցուն այս աշխարհում…
Սրտիս կապույտ թռչունը հարավ չի չվում,
Օդից կախված գարնան գրկում է ճախրում…


Комментариев нет:
Отправить комментарий