среда, 9 мая 2012 г.




Ես մանկուց եմ սիրում նկարել…  արյունովս:
Ողջ գիշեր մեռած մեկը պառկել էր անկողնուս
Ու, ճանկռտելով ինքն իրեն, արունլվա արել անկողինս…
Լուռ առավոտ…
Մի մոռացկոտ, օտարացած մեկը` ես…
Իմ վախեցա´ծ, իմ  խլացո´ղ ճիչ… Ինձ դուր չ´ի գալիս քո լռությունը,
Ու, թե այսպես շարունակես,  հոգեբուժարանը տու´նդ կդարձնեմ:
Կոկորդ գոռա~աա, դեե~եհ.
-         Չէէէ~, չե´մ ուզուուուում… Չէ´:
Այսպես կտրուկ, այսպես անզգույշ ինձ մերժում եմ… L
Ու նեղանում ինքս ինձնից:
Խռոված հեռանում եմ…
Էլ չեմ գոռա ոչ մի անգամ ,
Ոչ մի մեջքի, ոչ մի դեպքում… Դու չե~ս լսում:
Էլի պառկեմ… Զառանցում եմ. ես երեևի հիվանդ եմ…
Դուք էլ սու´ս եք, հ՞ա
Խու~լ ականջնե´ր, նա չի~  կանչում,
Մ´ի արձագանքեք, մ´ի խայտառակեք ինձ դեեեեե…
Սավանիս վրա սահում է սառը դի,
Ի´մ սավանին գալարվում է պաղ մարմին…
-         Հապա´, հայելի´ , շու´տ-շու´տ: ես եմ: Չէէէէ~:
Ոտքերս ինչ որ սառը ձեքեր ներքև են քաշում:
-         Չե´մ գալու, ո´չ:
Ես մնում եմ տառապելու արդար սպասման հիվանդի շքանշանը` քորոցով մաշկիս ամրացրած:
Կպոկեմ մաշկս…Նա´, չկաաա~…
Կա´թ-կա´թ… Սպիտակ, նուրբ սավանին կարմիր ծաղիկներ ահա…)))
Ես սիրում եմ եղունգներով սրել մաշկս, որ լա´վ նկարի…շա~տ գեղեցիկ է…
Ինչ որ զզվելի, տաք, քրտնած ձեռքեր եղունգներս կտրել են ուզում…չէէէէ´
Թողե´ք… Ես միշտ սիրել եմ նկարել, ուզում եմ ցավիիիիի~….
Ես վախենում եմ իմ գալարապտույտներից ամբողջ գիշեր,
Ես վախենում եմ իմ հանգի~ստ, անու~շ քնից…
Փոթորիկը միշտ էլ լռությունից հետո է լինում, խաղաղությունից,
Իսկ ես շատ եմ վախեցած բնական աղետներից… իմ մեջ …
Այնպես որ թողեք խաղտեմ հանգստությունը…
Թողեք արունլվա անեմ մարմինս, վնասեմ սիրտս դրսից, քանի այն չի կերել ինձ,
Քանի չի հոշոտել ամեն զգացածս… ներսից…
Նույն տհաճ ձեռքերը խլում են հեռախոսս, թողեեե~ք…
Պիտի ամբողջ ուժով շպրտեմ պատին, որ փշրվիիիի…
Ինձ զանգող չկա…Ում ձայնը լսել եմ ուզում, ինձ չ´ի զանգի…օգնեեեե~ք:
Հայելիիի, ես էլի հայելի եմ ուզում:
-         Սսս~ս, այս արյունքտ, գզգզված մազերով, հոգեկանի արտացոլանքը…
Մաա~ամ, չէէէ~է… Վախենում եմ… Հետս խոսելիք ունեմ..
-         Լավ, լսիր` քեզ ինչ եմ ասում, արտացոլանքի´  մե´կը… թե այսպես շարունակես,
Հոգեբուժարաը տունդ կդարձնեմ  :p :  Հայելին ձեռքիցս գցեցի….վաաաայ : )) :
Այս ով է հըռհռում? Յախք… Ես անգամ` այս ոչ մարդկային, քերծված, արնաշաղախ կերպարանքս անգամ… ազդվում է….Լռիր…
… Կամ չէ… հըռհռա….
-         Հա´- հա´- հա´
Դե´հ, ավելի բարձր:
-         ՀԱ-ՀԱ-ՀԱ-ՀԱ…
Բաա~արձր, ել էլ չեմ վախենում ))) այսպես լաա~ավ է:
Ես գոնե չեմ լսի հեռախոսիս լռությունը… Ինձ հոգեբուժարան չտանեք , հա?  Թե ինձ զանգեն ու իմանան այնտեղ եմ, շաա~ատ կտխրեն… Հետո էլ, մեր տան սպիտակ սավանները շատ երար կապրեն… Ու՞մ է դա պետք:  Դրանք պատառոտող, դրանց վրա կարմիրով նկարող, դրանց սպաոո~ոող… դրանց վրա կիսակենդան, կիսամեռ գալարվող դի` չի´ լինի… Ես մնում եմ… հոգեբուժարանը կսպասի… Սավանները իմ կարիքը դեռ ունեն:


Комментариев нет:

Отправить комментарий