пятница, 28 сентября 2012 г.


Իմ սիրո արև...

Ես քեզ թողնում եմ կիսատ առավոտների գրկում, որոնցում ամեն անգամ քեզ օտար ձեռքեր են շոյելու, քեզ ջերմ գրկելու են ինձանից թաքուն, ու այլ աչքեր են նայելու՝ իմ փոխարեն:

Ես քեզ տալիս եմ կիսամութին նվեր, նվեր արշալույսի շողերին բոլոր, որ աշխարհում երբեք դու էլ  չմրսես քո սուր կարոտներից դեպի ջերմ ձեռքեր, որ իմ կարիքը չզգաս՝ չկարոտես:

Դու իմը լինել անվերջ, չես կարողանում , չես համակերպվում, ինձ չես պատկանում, ու թույլ չես տալիս երազում էլ հպվել քեզ, քո մաքուր սիրո, ժլատ սիրո համը քեզ ես պահում միայն, որ չխեղդվես:

Ես քեզ թողնում եմ աշխարհի գրկում փաթատվածի դերում, որ վայելես, ում՝ ժպիտն է քեզ հաճո, եվ այդ մեկը ես չեմ հաստատ արդեն վախուց… Քո կարոտի նկարներում պատկերս չկա:

Քո մեջ ապրող ու առկայծող մի մեծ աշխարհ, սիրո մի ծով իմ անունով խմելու են բոլոր նրանք , ում չես սիրում ու չես սիրի դու ինձ նման, բայց ես ծարավ կհեռանամ, նրանք՝ քեզնից կհագենան :

Էլ չես սպասի…. Էլ երբեք չես կանչի կամ պահանջի չպահանջել, էլ չես սիրի դժվար սիրտս, դժվար սերս սիրել… Քեզ կշոյեն ուրիշ աչքեր իմ փոխարեն, ես կնաեմ քո ժպիտին հասկանալով, որ իմ սերը զուր չեմ զոհել… Դու ժպտում ես…

Комментариев нет:

Отправить комментарий