понедельник, 13 июня 2011 г.



 Ու իմ առջև ես բացեցի հորիզոնի այն հատվածը, որն ուղղված էր, ո´չ դեպի քեզ , այլ քեզանից… (ԴԵՊԻ ՀԵՌՈՒՆ)
Ու փակեցի հին աշխարհիս ա´յն կասկածը, որը բխում էր ո´չ իմ սրտից, այլ
քո շահից… (ՍՈՒՏ ԵՐԵՐՈՒՄ)
Անզգայացրի սառած մատներիս ա´յն սպասումը, որով ոչ թե քեզ էին կպչում, այլ
Ջերմությունդ խլում… (ԶՈՒՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ)
Ավաղ զգացի նուրբ երազիս ա´յն անկումը, ուր ոչ թե վերից վար էի թռչում, այլ
Պարզապես ընկնու´մ… (ԷԼԻ ԵՐԱԶԵԼՈՎ)
Ու դադարեցի ես ինձ թույլատրել ա´յն լացերը, որ բերում էին ո´չ թե քաոս, այլ
Պարզապես խարնաշփոթ… (ՀԻՆ ՎԵՐՔԵՐԻՑՍ)
Ինձ ներեցի ապագայիս ա´յն բացերը, որ լինեն գուցե  ոչ ինքնահոս, այլ
Ան համ ու հոտ... (ՄԵՌԱԾ ՍՐՏԻՑՍ)

Комментариев нет:

Отправить комментарий