пятница, 10 июня 2011 г.

Անհետ կորուստ



Քո անհետ կորուստը երկար դեռ կսգամ,
Եվ կարիքը քո, գիտեմ, դեռ շատ կզգամ:
Ամեն փոքրիկ հուշում, քո գոյության մասին,
Հասցնում է մահվան, իմ մենության դասին:

Չասված խոսքեր շատ կան, դրանք դեռ կլսես,
Եվ դրանից հետո, կուզեյի սրտիցս չքվես:
Տար քո ուրվականը` հետապնդում է ինձ,
Ես ունեմ ուզեկից, նրա անունն է թախիծ:
Իմ խելառ մոլուցքը` ապրել լոկ քեզանով,
Թունավորում է իր քաղցր թույնով:
ԱՆՎԵՐՋ ՈՐՈՆՈՒՄՍ այսքանով թո´ղ ավարտվի´
Շատ ծանր է դիմանալ մերժողական ցավին…

Առաջվանը չենք, վաղուց ո´չ դու, ո´չ ես,
Քո անհետ կորուստը, հոգին իմ մասնատեց…

               

      Комментариев нет:

      Отправить комментарий