Վարագույրը
(Թո´ղ որ հավերժ լինի վարագույրը մեր հյուրասենյակի,
Քանի որ քամին այն շա~տ նուրբ է շոյում
Հատկապես, երբ հայրիկս նստում է դաշնամուրի առջև…
Նման պահերի վարագուրը թվում է ինձ երաժշտության մի մասնիկը ևս… )
Իսկ դու´, իմ սրտի քամի, մի՞թե կյանքիդ հատված չես համարում ա´յն լուսինը,
Իբրև իմ կորստի միակ վախ:
Մի ՞թե քամուց օրորվող վարսե´րը իմ
Էլ չեն ալեկոծում քո ունայն հոգին,
Որը, ինչպես ինքդ էիր ասում,
Անվե~րջ լողում է աչքերիս մահճում:
Կամ ու՞ր է կորել վարագույրը քո´ սենյակի,
Որի օրորը նման էր իմ շարժուձևին…
Իմ խե~ղճ, իմ կու´յր ընկեր,
Ձեռնափայտովդ չպատռես այդ վարագույրը,
Թե չէ վերջնականապես կաղավաղես
Հոգուդ առանց այն էլ ձևախեղ պատկերը…

Комментариев нет:
Отправить комментарий