четверг, 3 ноября 2011 г.

Սուտ եք...


Եվ քանի որ ամենը սուտ է, ամենքն են սուտ, ես պինդ փակում եմ իմ բերանը, որ ձայնալարերս չկանչեն վերջին  <<սպասիրը>>…
Եվ քանի որ ամենը ցավ էր, ամենքը` ցավ, ես աղբն եմ նետում այն ողջ աղը, որ պատրաստվում էին լցնել վերքերիս վրա…
Խելակորույս-աղիողորմ էլ չեմ լացի ես իմ վիշտը… Խելքի եկած կորոնեմ դուրս գալու ճանապարհների միջից ճիշտը…
Ամբողջ հոգով, ինքս ինձ ` ամբողջ, նվեր չեմ տա սրան-նրան… Խելքի եկած կհասկանամ` ընկեր բառին ով է արժան…
Եվ քանի որ ամենը սուտ է, ամենքն են սուտ, ես այնքան հեշտ դժվարությամբ կլվանամ իմ աշխարհի պատերը մութ` ցավով անգութ…
Որ չմնա էլ ոչ մի հուշ կամ ոչ մի հյուր ինձ մոտ եկող գալիքում… Որ այլ քամի սկսի սուլել նորաշեն հոգուս տանիքում…
Եվ քանի որ ամենքը սուտ են, ամենը` սուտ, ես չեմ հավատա, որ եղել է թանկ մի բան… Չեմ հավատա, որ կորստի ցավ էլ չզգամ…


Комментариев нет:

Отправить комментарий