четверг, 3 ноября 2011 г.

Այս աշունը


Աշունը քո բույրը ու՞նի,
Թե՞ ես եմ խենթանում:
Անձրևը քո համը ունի,
խմում եմ կում առ կում:
Թարմ ու խոնավ օդը
Անունդ է հիշեցնում,
Իսկ սրտիս անոթը,
Աշուն չէ, քեզ է ուզում:
-Լացո´ղ լապտերներ
Եվ արցունքո´տ երկինք,
Դեմքիս էլ են արցունքներ,
Արտացոլում եք ի´նձ:
<<Սիրտն ամենաուժեղ մկանն է>>
Պմդում են կենսաբանները,
Բայց, իմ մեջ, արի ու տես`
Աշունը հերքում է փաստերը,
Նրանով, որ հիմա շնչում եմ
Թարմ օդը աշնան,
Որ անհույս տախծում եմ,
Մեկ է ամեն բան…
Թափվող տերևները
մերկացնում են հոգիս,
Մեր սրտերի բևեռները
Քամուց հեռվանում են նորից…
Այս աշունը ցուրտ էր,
Այնքան, որ մարեցի:
Այն ինձ պես մենակ էր,
Միասին լավ լացեցինք…

Комментариев нет:

Отправить комментарий