суббота, 26 ноября 2011 г.

Ես մնացի իմ ձմեռում նորից մենակ...



  Կա´մ մանկությունից շատ է անցել, Կա´մ էլ իսկապես իմ ընկերներն են երազուրաց…
Ու փոխվում են նրանք, փոխվում անվերադարձ… Ու ես էլ չեմ գրում հեիքաթ նրանց մասին, ուր քայլում ենք ձների մեջ մենք միասին… 


           Հեքիաթս գնաց անդարձ…

 Դու ` անշտապ, իսկ դու կամա~ց-կամա~ց հեռանում ես այն ամենից` ինչը մերն էր…
Չիրականացավ մեր հորինած ո´չ մի հեքիաթ…
  Կա´մ դու իրոք արդեն շաա~ատ ես անցել քեզ ներելու իմ սահմանը,
Կա´մ ես իրոք էլ ուժ չունեմ քեզ սպասելու, քեզ սիրելու, քո հորինած հեքիաթները լսելու… 

  Գիտեմ մի բան` ես չեմ կարող դառնալ քեզ պես, դառնալ`ոչինչ…
  Կա´մ կուրությունը հոգու հատուկ է հիմարներին ,
Կա´մ պարզապես սիրել եմ քեզ… Ծիծաղում եմ ես ինձ վրա` ողջ կյանքում մեռա արժեքներից խոսելով ու հանկարծ գտա մի բան քո աչքերում, չէ~… խոսքերու´մ…   Դու´ էլ ժպտա դատարկախոս սիրելի ...
 Հետո, գիտեմ, արդեն լեզիդ կտաս, կասես` անարժեքը ես´ եմ, որ կա´մ, որ չսպասեցի´…
 Ու ես էլի կծիծաղեմ… Ես պիտի սպասեի մինչ որոշեիր կարո՞ղ ես մեկին սիրել ինձ պես,
թե ո´չ,
ուժ ունե՞ս պայքարելու մեր անհեթեթ պատմությունից մե´զ  իս´կ փրկելու…
 Փաստորեն քո աչքերում անարժեք գտնվաեցի, քանի որ սիրտ չունեցա, չսպասեցի մինչ զվարճանաս, մինչ կշտանաս էժանագին արարքներից, աղջիկների´ց էժանագի´ն ...
  Կա´մ մանկությունից շատ է անցել, կամ էլ ես´ եմ երազուրաց ... Ես քեզ սիրել շա~տ եմ ուզում առաջվա պեե~ես, պարզ ու մաքուր, անվերջ ու շաա~տ առաջվա´ պես… բաըց ոչինչ անել չեմ կարող…
  Դիմավորիր քո´  իսկ ասած խոսքերը` << Մարդ պարզապես չի կարող սիրել , երբ հեռու է >> :
 Դու հեռու չէիր, երբ գնացիր, դու հեռու ես հենց այս պահին, այսքան մոտիկ, այսքան ուրիշ, կողքիս կանգնած`  դո´ւ…  հեռու ես …
  Կա´մ սերն իրոք 3 տարի է տևում, կամ էլ ժամանակը, ինչպես բոլորին,  ինձ էլ հաղթեց, բայց մի տարբերությամբ ` ոչ թե փրկեց, այլ սպանեց…
  Մի բան է մնում միայն` վերականգնել հոգին, պարզապես կարել և վերջ, կրկին դառնալ հեքիաթ գրող , կրկին դառնալ ձյունը լսող, սպիիիտա~աակ ձյան երգը երգող, ու մոռանալ վերջին ամսում անգիր արած ձայնը տհաճ` թկթըկոցը´ ժամացույցի…
   Չէ´… Մանկությունից շատ չի´ անցել, ոչ էլ մե´նք ենք երազուրաց, պարզապես տրորել ենք ցեխոտ կոշիկներով ձյունը մաքուր իմ հորինած հեքիաթների, պարզապես լռել է ձայնը իմ ներումի երգերի… Չէ~ , մենք չենք երազուրաց…
   Ու՞ր ես իմ պահապան հրեշտակ... Ես մնացի իմ ձմեռում նորից մենակ...
                                                                           ... Ես մնացի իմ ձմեռում նորից մենակ...

Комментариев нет:

Отправить комментарий