Իմ շուրջը խաղաղություն է տարածվել,
Խառնվել օդին ու հիմա լցվում է
Աչքերիս, ականջներիս, թոքերիս մեջ...
Ես քեզ սպասում էի, գիտե՞ս...
Երբ գիշերը գնալ չէր ուզում,
Երբ մարտնչում էր հոգիս սրտիս հետ:
Ես քեզ էի սպասում արցունքոտ այտերով,
Ես քեզ համար քնքշանք և համբույրներ ունեի:
Ի՞նչու այսքան ուշացար, խաղաղությու´ն:
Ես քեզ փնտրում էի սիրելի գրքում,
Տողորում Սևակի ու սիրային ֆիլմում,
Իսկ դու թաքնվել ես արշալույսի մեջ
Ու առավոտի հետ ինձ հյուր եկել...
Ես քո կարոտից չարացել էի շատ
Ու վրդովմունքս ներկել ալ կարմիր գույնով,
Ու իմ այդ ցավից ընկերներս են տուժել
Ի՞նչու հիմա եկար, խաղաղությու´ն...
Խճճված սեփական խենթ մտքերի ցանցում
Ես հավերժ կորա լուծում չունեցող խնդրում:
Իսկ դու ժպիտդ հագած, դու` հյուսված աստղերից,
Մոտենում ես այնպես, կարծես անմեղ ես իմ դեմ...
Հիմա թույլ տուր գրկել քեզ, խաղաղությու~ն...
(իմ փրկություն)

Комментариев нет:
Отправить комментарий