Բողոքել մի բանից, որն օգնեց ինձ զգալ,
Թէ ինչն է կյանքում կարևոր առավել…
Ավա~ղ, չեմ կարող,
Լոկ օրն է մեռնող
Դրանից բողոքել:
Դժգոհել ծաղկից, որ շատ կարճ է ապրել,
Բայց ինձ իր ողջ հմայքն է պարգևել…
Ավա~ղ, չեմ ուզում,
Լոկ արցունքն է հոսում,
Նա է դժգոհում:
Անիծել աստեղերին, որ տվին գիշերային երազ,
Բայց շուտով ընկան, և էլ չեմ կարող երազել…
Ավա~ղ, անհնար է,
Իմ հոգու քնարն է
նրանց անիծել:
Комментариев нет:
Отправить комментарий